Անահիտ Ավանեսյանի արձագանքը՝ առողջապահության նախկին նախարարի ողբերգական մահվանը

Ցավով տեղեկացա բժիշկ, առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Գնահատելի է նրա ավանդը վիրաբուժության զարգացման, առողջապահության կազմակերպման գործում: Կիսում եմ հարազատների, գործընկերների և նրան ճանաչողների վիշտը»,- գրել է Ավանեսյանը:

Ավելի վաղ shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հայտնել էինք՝ Երևան–Երասխ ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում Changan մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը:

Leave a Comment