ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները շարունակվում են տեխնիկական մակարդակով։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայք Ուոլցը։
«Քննարկումները շարունակվում են, մասնավորապես տեխնիկական մակարդակով, տեսուչների մուտքի, (ուրանի) հարստացման կրճատման և այլ ասպեկտների վերաբերյալ, որոնք ուղղված են այն բանին, որ Իրանը երբեք միջուկային զենք ձեռք չբերի», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։
Ուոլցն ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միշտ «հնարավորություն է տալիս դիվանագիտությանը», բայց ամերիկացի առաջնորդի համբերությունը «հավերժ չի տևի» և նա «բոլոր տարբերակները կպահի սեղանին» Թեհրանի վրա ազդելու համար։