Եվրոպայում ծայրահեղ շոգի շաբաթվա ընթացքում գրանցվել է ավելի քան 1300 վաղաժամ մահ՝ կապված շոգի հետ։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։
«Հունիսի 21-ից ի վեր Եվրոպայում գրանցվել է ավելի քան 1300 վաղաժամ մահ՝ կապված շոգի հետ», – գրել է նա X-ում։ Նրա խոսքով՝ շոգային սթրեսը հաճախ անվանում են «լուռ մարդասպան», քանի որ դրա հետևանքները միշտ չէ, որ անմիջապես նկատելի են։ Գեբրեյեսուսը նշել է, որ Եվրոպան «ամենաարագ տաքացող մայրցամաքն» է՝ տաքացման տեմպերով, որոնք «երկու անգամ գերազանցում են համաշխարհային միջին ցուցանիշը»։
«Եվրոպական տները, աշխատավայրերը և դպրոցները չեն կառուցվել այս ջերմաստիճանների համար», – ընդգծել է ԱՀԿ ղեկավարը։