«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Անդրեյ Կանչելսկիսը «СЭ»-ի հետ զրույցում մեկնաբանել է «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Էդուարդ Սպերցյանի՝ սաուդյան «Ալ Ահլի» տեղափոխությունը:
«Դա նրա ցանկությունն ու որոշումն է։ «Կրասնոդարի» համար սա բավականին լավ գումար է: Իհարկե, կարելի էր սեփական ուժերը փորձել Եվրոպայում։ Սաուդյան Արաբիայում Սպերցյանը ֆուտբոլից նման հաճույք հաստատ չի ստանա: Եթե իտալական «Կոմոյի» հետ կապի մասին լուրերն իրոք ճիշտ էին, ապա պետք էր այնտեղ գնալ: Հարկավոր է հենց իրենից հարցնել, թե ինչու է նման որոշում կայացրել: Կարծում եմ՝ այստեղ մեծ դեր է խաղացել ֆինանսական բաղադրիչը։ Եվրոպայում նա նման գումարներ չէր ստանա: Ամեն դեպքում, մաղթում եմ նրան հաջողություն և նորանոր տիտղոսների նվաճում», — նշել է Կանչելսկիսը: