ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածը սահմանում է ամուսինների գույքային հարաբերությունների հիմնական կանոնները, որոնք շատ կարևոր են ամուսնալուծության կամ գույքային վեճերի դեպքում: Ստորև Iravaban.net-ը ներկայացնում է հիմնական դրույթները՝ պարզ և հասկանալի լեզվով։
Ամուսիների ո՞ր գույնք է համարվում ընդհանուր սեփականություն
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած ցանկացած գույք (անշարժ գույք, ավտոմեքենա, դրամական միջոցներ և այլն) համարվում է նրանց համատեղ սեփականությունը: Դա նշանակում է, որ գույքը պատկանում է երկուսին հավասարապես, եթե ամուսինների միջև նոտարական կարգով կնքված ամուսնական պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
Ամուսիների ո՞ր գույնք է համարվում անձնական սեփականություն
Ամուսինների ոչ ամբողջ գույքն է բաժանվում հավասարապես: Անձնական սեփականություն են համարվում.
- Մինչ ամուսնությունը ձեռք բերված գույքը.Այն, ինչ ամուսինն ունեցել է մինչև ամուսնանալը, մնում է նրա անձնական սեփականությունը:
- Նվեր կամ ժառանգություն ստացած գույքը.Անկախ այն բանից՝ ստացվել է ամուսնության ընթացքում, թե ոչ, եթե գույքը նվիրատվություն է կամ ժառանգություն, այն պատկանում է միայն ստացող ամուսնուն:
Անհատական օգտագործման իրեր
Հագուստը, կոշկեղենը և այլ անհատական օգտագործման իրերը համարվում են այն ամուսնու սեփականությունը, ով օգտագործել է դրանք: Այս կանոնը գործում է նույնիսկ այն դեպքում, եթե դրանք ձեռք են բերվել ամուսինների ընդհանուր միջոցներով: Բացառություն են կազմում միայն թանկարժեք իրերն ու պերճանքի առարկաները (օրինակ՝ թանկարժեք ոսկեղեն, արվեստի գործեր), որոնք կարող են դիտարկվել որպես ընդհանուր սեփականություն:
Ե՞րբ անձնական գույքը կարող է դառնալ համատեղ
Օրենքը թույլ է տալիս անձնական գույքը ճանաչել համատեղ սեփականություն, եթե ապացուցվի, որ ամուսնության ընթացքում այդ գույքի մեջ կատարվել են նշանակալի ներդրումներ ընդհանուր կամ մյուս ամուսնու անձնական միջոցներից: Օրինակ՝ հիմնական վերանորոգումը, վերակառուցումը կամ վերասարքավորումը, որոնք զգալիորեն ավելացրել են գույքի շուկայական արժեքը:
Պարտավորությունների կատարում
Եթե ամուսիններից մեկն ունի անձնական պարտավորություններ (օրինակ՝ վարկ, տուգանք), ապա բռնագանձումը կարող է տարածվել նրա անձնական սեփականության, ինչպես նաև ամուսինների ընդհանուր գույքում նրա բաժնի վրա:
Հաճախ տրվող հարցեր
Ամուսնուսնուս անունով գնված մեքենան իմն էլ է, թե՞ միայն նրանը:
Եթե մեքենան գնվել է ամուսնության ընթացքում և դա նվեր կամ ժառանգություն չէ, ապա այն համարվում է նաև ձեր համատեղ սեփականությունը՝ անկախ նրանից, թե ում անունով է գրանցված:
Մինչ ամուսնանալս ես բնակարան եմ ունեցել, այն կիսվելո՞ւ է ամուսնալուծության ժամանակ:
Ոչ, մինչ ամուսնությունը ձեռք բերված գույքը ձեր անձնական սեփականությունն է: Սակայն, եթե ամուսնության ընթացքում ընդհանուր միջոցներով այդ բնակարանում կատարել եք կապիտալ վերանորոգում, որը զգալիորեն բարձրացրել է դրա արժեքը, մյուս ամուսինը կարող է պահանջել այդ ներդրումների իր բաժինը:
Ոսկյա զարդերը կարո՞ղ են դիտվել որպես անձնական իրեր:
Ըստ օրենքի՝ թանկարժեք իրերն ու պերճանքի առարկաները, որպես կանոն, դուրս են մնում անձնական օգտագործման իրերի ցանկից, հետևաբար՝ կարող են համարվել համատեղ սեփականություն, – տեղեկացնում է Iravaban.net-ը։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությանը՝ զանգահարելով +374 99 970704 հեռախոսահամարին կամ գրելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին։