Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց ազգային հավաքականը տպավորիչ հաղթանակով է ավարտել ԱՄՆ-ում անցկացված ընկերական հանդիպումը։
Մեր ընտրանին ուժերն է չափել Իռլանդիայի ազգային թիմի հետ և վստահ առավելության հասել 74:59 հաշվով:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Արտյոմ Թավակալյանը, ում ակտիվում կա 14 միավոր։
Այս կարևոր ստուգատեսից հետո Հայաստանի ազգային հավաքականը պատրաստվում է պաշտոնական մրցելույթներին: Հուլիսի 2-ին մեր ընտրանին «Եվրոբասկետ-2029»-ի նախընտրական փուլի շրջանակներում կմրցի Նորվեգիայի հավաքականի հետ։