17:00 Լուրերը մեկ տողով. Այսօրվա ամենաքննարկվող թեմաները՝ ՍԴ-ի նիստ, Իսրայելի որոշում, ավիավթար

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

• ԿԸՀ-ն ՍԴ-ում հայտարարեց, որ արձանագրված ընտրախախտումների և ընտրակաշառքի դեպքերը դեռ ապացուցված չեն և չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա։

• «Ուժեղ Հայաստան» դաշինքը Սահմանադրական դատարանից պահանջեց անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները կամ նշանակել նոր ընտրություններ։

• Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ այն գնահատելով որպես պատմական և բարոյական արդարության քայլ։

• Բուքինգհեմյան պալատը կարող է այլևս չդառնալ բրիտանական միապետների հիմնական նստավայրը՝ պահպանելով միայն վարչական և արարողակարգային գործառույթները։

• Ֆրանսիայի հյուսիս-արևելքում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 11 մարդ, այդ թվում՝ օդաչուն և պարաշյուտիստները։

• Մայա Սանդուն հայտարարեց, որ Մերձդնեստրից ռուսական զորքերի դուրսբերումը կարող է քննարկվել Ուկրաինայի հնարավոր խաղաղության համաձայնագրի շրջանակում։

• Լեհաստանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի մշտական ռազմաբազայի ստեղծման շուրջ բանակցությունները նոր փուլ են մտել, իսկ նախաձեռնությունը լայն աջակցություն ունի երկրում։

Leave a Comment