Իսպանացի կիսապաշտպան Դանի Սեբալյոսը հեռացավ Մադրիդի «Ռեալից»: 29-ամյա ֆուտբոլիստը խզել է պայմանագիրը ակումբի հետ փոխադարձ համաձայնությամբ։
Դանի Սեբալյոսը «Ռեալում» հանդես էր գալիս 2017 թվականից։ Կիսապաշտպանը մադրիդյան ակումբի կազմում անցկացրել է 215 հանդիպում, խփել 7 գոլ, կատարել 16 գոլային փոխանցում։
Իսպանացի կիսապաշտպանը «Ռեալի» կազմում դարձել է Չեմպիոնների լիգայի եռակի հաղթող, երեք անգամ նվաճել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը և աշխարհի ակումբային առաջնության գավաթը, Իսպանիայի կրկնակի չեմպիոն է, Սուպերգավաթակիր, գավաթակիր և Միջմայրցամաքային գավաթակիր։