Իսրայելում հավանություն են տվել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը

Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման նախաձեռնությանը, հայտնում է The Jerusalem Post-ը։

Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարի ներկայացրած առաջարկը հաջորդիվ կդրվի Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսեթի լիագումար նիստի քվեարկությանը։

«Ճիշտ բան անելու համար երբեք ուշ չէ»,- կառավարության որոշումից հետո հայտարարել է Սաարը։ Նրա խոսքով՝ Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության ճանաչումը «բարոյական և պատմական պարտք է», և անհրաժեշտ է նաև դատապարտել դրա ժխտման, նսեմացման ու պատմական փաստերի խեղաթյուրման ցանկացած փորձ։

Իսրայելի ԱԳՆ-ն նշել է, որ, չնայած Հայոց ցեղասպանությունը լայնորեն փաստագրված է, այն շարունակում է ենթարկվել ժխտման և նսեմացման համակարգված արշավի, որը, ըստ նախարարության, գլխավորապես առաջ է տանում Թուրքիան։ Մինչ այժմ Իսրայելը պաշտոնապես չէր ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների դիվանագիտական զգայունության պատճառով։

2026 թվականի դրությամբ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է ՄԱԿ-ի 32 անդամ պետություն, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Կանադան, Ռուսաստանը և Գերմանիան։ Այն ճանաչել են նաև Սուրբ Աթոռը և Եվրոպական խորհրդարանը։

Leave a Comment