Արաղչին կոչ է արել չմիջամտել Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակին

Արաղչին կոչ է արել չմիջամտել Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, ԱՄՆ-ի հետ փոխհրաձգությունների լույսի ներքո, կոչ է արել չմիջամտել Հորմուզի նեղուցի իրավիճակին՝ նշելով, որ հակառակ դեպքում դա կարող է դանդաղեցնել երթուղու բացման գործընթացը։

«Այս հարցում ցանկացած տեսակի միջամտություն, առանձին կարգ ստեղծելու ցանկացած փորձ (նավագնացության համար – խմբ.) կհանգեցնի իրավիճակի բարդացմանը և Հորմուզի նեղուցի բացման գործընթացի հետաձգմանը, ինչպես նաև կմեծացնի լարվածությունը», – ասել է Արաղչին Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։

Leave a Comment