Հայաստանում ընտրական գործընթացին Արևմուտքի միջամտությունը աննախադեպ է։ Նման հայտարարություն է արել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Ռուս պաշտոնյան պնդել է, թե Արևմուտքը Հայաստանն օգտագործում է որպես ՌԴ-ի դեմ պայքարի գործիք, միջամտում է ընտրական գործընթացներին, իսկ Հանրապետության պետական ապարատն անցել է «ձեռքով կառավարման»։
Մեդվեդևը իշխանություններին մեղադրել է ընդդիմության դեմ բռնաճնշումների մեջ՝ որպես օրինակ հիշատակելով Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը։
Նա նաև զգուշացրել է, որ Մոսկվայի հետ կապերի խզումը «ծանր հետևանքներ կունենա հայերի համար», և որ Ռուսաստանը ՀՀ իշխանությունների իրական նպատակների մասին դատելու է ոչ թե հայտարարություններով, այլ ռեալ քայլերով։
