ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանի տասը ռազմական թիրախների` Հորմուզի նեղուցում • Tribune.am

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ ամերիկյան ուժերը հարվածել են Հորմուզի նեղուցում և նրա շրջակայքում գտնվող 10 իրանական ռազմական թիրախների։

«ԱՄՆ ռազմածովային ուժերի և ռազմաօդային ուժերի կործանիչներն այսօր (կիրակի — խմբ.) հարվածել են Հորմուզի նեղուցում և նրա շրջակայքում գտնվող 10 իրանական ռազմական թիրախների՝ ի պատասխան Kiku-ի [տրանսպորտային նավի — խմբ.] վրա իրանական անօդաչու թռչող սարքի հարձակման», — ասվում է հրամանատարության կողմից սոցիալական ցանցերում տարածված հայտարարության մեջ։

CENTCOM-ը հրապարակումը ուղեկցել է հարվածների տեսագրությամբ։

CENTCOM-ում ավելի վաղ հայտնել էին, որ շաբաթ օրը ԱՄՆ-ի Արևելյան ափի ժամանակով առավոտյան 4:30-ին իրանական անօդաչուն, իբր, Հորմուզի նեղուցում հարձակվել է Պանամայի դրոշի ներքո ընթացող Kiku լցանավի վրա, որը տեղափոխում էր ավելի քան 2 միլիոն բարել նավթ:

Leave a Comment