Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին անակնկալ այցով ժամանել է Բաղդադ՝ Իրաքի բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցությունների նպատակով։
Այս մասին հայտնում է Roya News-ը։
Նշվում է, որ Բաղդադում արդեն իսկ մեկնարկել են Իրաքի ԱԳ նախարար Ֆուադ Հուսեյնի և Իրանի ԱԳ նախարար Արաղչիի խորհրդակցությունները։
«Իրաքի հետ հարաբերությունների ամրապնդումը կմնա Թեհրանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում»,- լրատվամիջոցի փոխանցմամբ` հայտնել է իրանական կողմը։
