ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում և Քուվեյթում տեղակայված ամերիկյան օբյեկտներին

ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում և Քուվեյթում տեղակայված ամերիկյան օբյեկտներին

Իրանական Tasnim-ը տարածել է ԻՀՊԿ-ի հայտարարությունը, ըստ որի, ԱՄՆ-ի հարվածներին ի պատասխան, հրթիռային և անօդաչու հարվածներ է իրականացվել Բահրեյնում և Քուվեյթում տեղակայված ԱՄՆ ուժերի ուղղությամբ։

«Այսօր լուսադեմին ԻՀՊԿ-ի ռազմածովային և օդատիեզերական ուժերը, համատեղ հրթիռային և անօդաչու գործողության ընթացքում բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածել են ԱՄՆ-ի բանակի ութ կարևոր ենթակառուցվածքների՝ Քուվեյթի Ալի ալ-Սալեմ ռազմաբազայում և Բահրեյնի Սալման նավահանգստում տեղակայված ԱՄՆ Հինգերորդ նավատորմի օբյեկտներին։ Թշնամին այսօր վաղ առավոտյան, պատրվակ բերելով, թե ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը գործողություններ են իրականացրել խախտում թույլ տված նավի դեմ, հարձակվել է Իրանի Իսլամական Հանրապետության հինգ առափնյա հենակետի վրա։

Իսլամաբադի համաձայնագրի համաձայն՝ Հորմուզի նեղուցում նավերի երթևեկության վերահսկման կարգավորումները գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետության իրավասության ներքո, և այսուհետ խախտում թույլ տված նավերի նկատմամբ կգործվի նախկինից ավելի խիստ։ Թշնամու ցանկացած հնարավոր ագրեսիա՝ անկախ պատրվակից, նույնիսկ եթե, ինչպես անցած գիշեր և այս գիշեր, այն ուղղված լինի երկրորդական նշանակության թիրախների դեմ, կստանա ջախջախիչ պատասխան։ Հրադադարի խախտումը հակասում է Իսլամաբադի համաձայնագրի առաջին կետին և կհանգեցնի բոլոր գործընթացների ամբողջական դադարեցմանը»,-նշված է ԻՀՊԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment