Ֆրանսիան պարտության մատնեց Նորվեգիային, Դեմբելեի հեթ-տրիկը, Սենեգալն ուժեղ էր Իրաքից


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականը աշխարհի առաջնության խմբային փուլի երրորդ տուրում 4:1 հաշվով պարտության մատնեց Նորվեգիայի թիմին:

Դիդիե Դեշամի գլխավորած հավաքականի կազմում առաջին խաղակեսում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի հաղթող ՊՍԺ-ի 29-ամյա հարձակվող Ուսման Դեմբելեն:

ԱՄՆ-ի Ֆոքսբորո քաղաքի «Ջիլետ» ստադինում անցկացված հանդիպման 7-րդ րոպեին Դեմբելեն արդյունավետ օգտագործեց Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» 27-ամյա հարձակվող Կիլիան Մբապեի փոխանցումը եւ բացեց հանդիպման հաշիվը:

20-րդ րոպեին Մբապեի երկրորդ փոխանցումից հետո 29-ամյա Դեմբելեն դուբլ ձեւակերպեց:

32-րդ րոպեին Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը դիպուկ իրացրեց Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելիեն Տչուամենիի փոխանցումը եւ 32 րոպեում դարձավ հեթ-տրիկի հեղինակ:

Ավելացված ժամանակում ֆրանսիացիների 4-րդ գոլի հեղինակ դարձավ Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի 20-ամյա հարձակվող Դեզիրե Դուեն։

Նորվեգիայի հավաքականից 21-րդ րոպեին աչքի ընկավ 24-ամյա կիսապաշտպան Տելո Օսգորը, որին փոխանցում կատարեց 22-ամյա հարձակվող Անդրեաս Սկիելերուպը:

Ֆրանսիայի հավաքականը 1/16 եզրափակիչի ուղեգիրն ապահովել էր աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում, որտեղ 3:0 հաշվով պարտության էր մատնել Իրաքի թիմին:

ԱԱ-2026, խմբային փուլ, երրորդ տուր

I խումբ

Նորվեգիա – Ֆրանսիա՝ 1:4 (տեսանյութ)

Տելո Օսգոր, 21 – Ուսման Դեմբելե, 7, 20, 32, Դեզիրե Դուե, 90+4

Չիրացրած 11 մետրանոց՝ Յորգեն Լարսեն (Նորվեգիա), 50

I խմբի մյուս խաղում Սենեգալի հավաքականը Կանադայի Տորոնդո քաղաքում 5 անպատասխան գնդակ ուղարկեց Սենեգալի հավաքականի դարպասը:

Սենեգալի հավաքականից աչքի ընկան անգլիական «Սանդերլենդի» կիսապաշտպան Հաբիբ Դիարան, Լոնդոնի «Քրիսթալ Փելասի» հարձակվող Իսմաիլա Սառը, անգլիական «Էվերտոնի» հարձակվող Իլիման Նդիայեն եւ իսպանական «Վիլյառեալի» կիսապաշտպան Պապ Գուայեն, որը դարձավ դուբլի հեղինակ:

ԱԱ-2026, խմբային փուլ, երրորդ տուր

I խումբ

Սենեգալ – Իրաք՝ 5:0 (տեսանյութ)

Հաբիբ Դիարա, 4, Իսմաիլա Սառ, 56, Պապ Գուայե, 59, 71, Իլիման Նդիայե, 82 

Հեռացում՝ Ռեբին Սուլակա (Իրաք), 13

Ֆրանսիայի հավաքականը I խմբում 9 միավորով գրավեց առաջին տեղը, Նորվեգիան 6 միավոր ունի եւ դուրս եկավ փլեյ-օֆֆ: Սենեգալը 3 միավորով երրորդն է: Իրաքը միավոր չվաստակեց եւ ավարտեց պայքարը:

 

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment