Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը վերանայել է Աֆղանստանում տեղի ունեցած երկրաշարժի մագնիտուդի իր գնահատականը՝ այն բարձրացնելով մինչև 6.1:
Երկրաշարժի մագնիտուդի գնահատականը վերանայվել է՝ 5,8-ից դառնալով 6,1։ Կենտրոնը նաև հայտնում է, որ երկրաշարժը գրանցվել է Կունդուզ քաղաքից 174 կիլոմետր հեռավորության վրա։
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնն ավելի վաղ հայտնել էր Աֆղանստանի հյուսիս-արևելքում՝ Հինդուկուշ լեռնաշղթայում, 5,8 մագնիտուդով երկրաշարժի մասին։ Երկրաշարժը տեղի է ունեցել 201 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։