Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ օդային պարեկություն են իրականացրել Խաղաղ օվկիանոսի տարածքում

Ռուսաստանի օդատիեզերական ուժերը և Չինաստանի ռազմաօդային ուժերը համատեղ օդային պարեկություն են իրականացրել Խաղաղ օվկիանոսի վրա, հայտնել է ՉՀՆ պաշտպանության նախարարությունը, գրում  է ՌԻԱ Նովոստի-ն։

«Իրականացրել են 11-րդ համատեղ ռազմավարական պարեկությունը Ճապոնական և Արևելաչինական ծովերի, ինչպես նաև Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասի օդային տարածքում»,- հայտարարել են նախարարությունում։

Նշվում է, որ այն ցույց է տվել Մոսկվայի և Պեկինի ընդհանուր հավատարմությունը տարածաշրջանային խաղաղության և կայունության պահպանմանը։

Այսօր նաև ՉՀՆ ռազմածովային ուժերի նավերն ավարտել են իրենց այցը Վլադիվոստոկ և լքել Խաղաղօվկիանոսյան նավատորմի գլխավոր բազան։

Leave a Comment