Նա սարսափելի մարդ է, խելագար․ հուսով եմ՝ նրա հետ կոպիտ կվերաբերվեն․ Թրամփ

ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցի իր էջում խիստ քննադատության է ենթարկել Ազգային անվտանգության հարցերով իր նախկին խորհրդական և ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Ջոն Բոլթոնին: 

«Ջոն Բոլթոնը՝  շատ հիմար, անհավասարակշիռ և ոչ կոմպետենտ նախկին ներկայացուցիչը, պարզապես ընդունել է իր մեղքը։  Նա սարսափելի մարդ է, խելագար, ով պարզապես ցանկանում էր հրահրել հակամարտություններ և պատերազմներ: Հուսով եմ, որ նրա հետ կոպիտ կվերաբերվեն», – գրել է ամերիկացի առաջնորդը Truth Social – ում:

Ամերիկյան առաջնորդի այս արձագանքը հաջորդել է դատական այն գործընթացին, որի շրջանակներում Ջոն Բոլթոնը դատարանում պաշտոնապես խոստովանել է իր մեղքը: Նախկին բարձրաստիճան պաշտոնյային մեղադրանք էր առաջադրվել պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության հետ անփույթ և ոչ պատշաճ վարվելու համար:

ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ արդարադատության համակարգը խիստ պատժամիջոցներ կկիրառի իր նախկին աշխատակցի նկատմամբ՝ վերջինիս գործողությունների և դրանց հետևանքների համար:

9fdb534f-b4b5-4cda-958d-87615cf8e594.png 1.82 MB

Leave a Comment