Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով կնքվել է ևս մեկ հաշտության համաձայնություն. Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ:
Iravaban.net – ը տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազությունից։
Նշենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 23-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, 2023-2024 թվականներին Իշխան Զաքարյանի կողմից Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել ընդհանուր շուրջ 71 հա մակերեսով 15 հողատարածք՝ Կոտայքի մարզի Հացավան համայնքում գտնվող 2 հողատարածք, Արարատի մարզի Լանջազատ համայնքում գտնվող 11 հողատարածք և Կոտայքի մարզի Գառնի համայնքում գտնվող 2 հողատարածք: