Ռուսաստանի օդատիեզերական ուժերը և Չինաստանի ռազմաօդային ուժերը համատեղ օդային պարեկություն են իրականացրել Խաղաղ օվկիանոսի վրա, այս մասին հայտնել է ՉՀՆ պաշտպանության նախարարությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Իրականացրել են 11-րդ համատեղ ռազմավարական պարեկությունը Ճապոնական և Արևելաչինական ծովերի, ինչպես նաև Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասի օդային տարածքում»,- հայտարարել են նախարարությունում։
Նշվում է, որ այն ցույց է տվել Մոսկվայի և Պեկինի ընդհանուր հավատարմությունը տարածաշրջանային խաղաղության և կայունության պահպանմանը։
Այսօր նաև ՉՀՆ ռազմածովային ուժերի նավերն ավարտել են իրենց այցը Վլադիվոստոկ և լքել Խաղաղօվկիանոսյան նավատորմի գլխավոր բազան։