Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ


Հարավային Կորեան կործանիչներ է բարձրացրել օդ, երբ մոտ 10 չինական և ռուսական ռազմական ինքնաթիռներ կարճ ժամանակով մտել են երկրի ՀՕՊ նույնականացման գոտի։


Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deitsche Welle-ն։Սեուլի որոշումը պայմանավորված է եղել ցանկացած անկանխատեսելի հանգամանքներին պատրաստվելու նկատառությամբ։ ՀՕՊ նույնականացման գոտին սահմանված է այնպես, որ օտարերկրյա ինքնաթիռները պարտավորվեն նույնականացնել իրենց՝ այդպիսով կանխելով պատահական բախումները:


Հարավային Կորեայի ԶՈՒ գլխավոր շտաբը խոստովանել է, որ ինքնաթիռները մտել են օդային պաշտպանության նույնականացման գոտի Չինաստանի և Ռուսաստանի միջև համատեղ օդային զորավարժությունների ժամանակ: Ռուսաստանի և Չինաստանի իշխանությունները դեռ որևէ մեկնաբանություն չեն արել միջադեպի վերաբերյալ:


Սա նման առաջին միջադեպը չէ։ 2025 թվականի դեկտեմբերին չինական և ռուսական ինը ռազմական ինքնաթիռների հայտնվելը նույն գոտում խիստ քննադատության արժանացավ Հարավային Կորեայի և Ճապոնիայի կողմից։


Հարավային կորեան բողոքի նոտա հղեց  Պեկինին և Մոսկվային, իսկ Տոկիոն լուրջ մտահոգություն հայտնեց միջադեպի կապակցությամբ։


Չինաստանն ու Ռուսաստանը պատասխանել էին՝ բացատրելով, որ թռիչքները Խաղաղ օվկիանոսի համատեղ պարեկային գործողությունների մաս էին կազմել։ 




Կարդացել են
1 անգամ

Leave a Comment