Նա ամեն ինչ ոչնչացրեց․ ԱՄՆ-ի աղմկահարույց հայտարարությունը Ռուսաստանի վերաբերյալ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությունը, ըստ որի Վաշինգտոնն աջակցում է Կիևին, շատ բացասական ազդեցություն է ունեցել Ռուսաստանի հետ բանակցային գործընթացի վրա, կարծում է ԱՄՆ բանակի պաշտոնաթող փոխգնդապետ Դենիել Դևիսը։

«Ռուբիոն կտրուկ շրջադարձ կատարեց․ 2025 թվականի հունվարին մեկնարկած բանակցային գործընթացի վերաբերյալ ԱՄՆ վարչակազմի գաղափարին աջակցելուց նա  անցավ ուղիղ հայտարարության, որ մենք «ընտրել ենք կողմ», և այդ կողմը Ուկրաինան է։ Դրանով նա ոչնչացրեց այն ամենը, ինչ տեղի ունեցավ Անքորիջում, ինչպես նաև ցանկացած այլ բանակցություն, որ մենք վարել էինք», – գրել է նա «Իքս» սոցիալական ցանցում։

Դևիսի կարծիքով՝ Վաշինգտոնը, հավանաբար, «խորապես կզղջա այս մեծամիտ և ճոռոմ որոշման համար»։

Ավելի վաղ Ռուբիոն Կոնգրեսում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն չի կարող համարվել անաչառ միջնորդ Ուկրաինայի կարգավորման գործընթացում, քանի որ Վաշինգտոնը աջակցում է Կիևին։

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հիշեցրել է, որ անցյալ տարի Ալյասկայում կայացած գագաթնաժողովում Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հստակ փոխըմբռնումների էին հասել այն մասին, թե ինչպես պետք է առաջ շարժվել ուկրաինական հակամարտության կարգավորման ճանապարհով։

Ավելի ուշ Լավրովը նշել է, որ Մոսկվան զարմացած է ԱՄՆ պետքարտուղարի այն հայտարարություններից, թե Վաշինգտոնը չի կարող լինել Ուկրաինայի հարցով միջնորդ։

Leave a Comment