Երևանի քաղաքապետարանը կարևոր հայտարարություն է տարածել

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել 

«Կիևյան կամրջի հիմնանորոգման ծրագրի շրջանակում իրականացվում են՝

կամրջի երթևեկելի մասի և հետիոտնային հատվածների վերականգնման, 

դեֆորմացիոն կարերի ու ջրահեռացման համակարգի նորացման, 

ջրամեկուսացման աշխատանքներ, 

կթարմացվեն կամրջի բազրիքները, 

վերականգնվում են նաև կամրջային թռիչքային կառուցվածքները և հենարանները։ 

Երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին:

Կիևյան փողոցում՝

ամբողջությամբ արդիականացվում է արտաքին լուսավորության ցանցը, 

լարերն անցկացվում են գետնի տակ,

բարեկարգվելու են նաև երկկողմանի մայթերը, որոնք կպատվեն տուֆով»,- նշված է հայտարարությունում։

Leave a Comment