Կոնգոյում ավելանում են էբոլայից մահացածների թիվը


Միջազգային


Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլա տենդի հաստատված դեպքերի թիվը հասել է 1203-ի։

Այս մասին հայտարարվել է Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության կապի և լրատվամիջոցների նախարարության ամենօրյա տեղեկագրում։

Նշվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում հաստատված դեպքերի թիվն աճել է 48-ով։ Հիվանդությունից մահացածների թիվը հասել է 321-ի, ինչը վերջին օրվա ընթացքում 17-ով ավելի է։ Մահացության մակարդակը կազմում է 26.6%։


Leave a Comment