Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին կոշտ պատասխան տալ հուշագրի խախտման համար

Իրանը կոշտ և վճռականորեն կարձագանքի ԱՄՆ-ի կողմից հուշագրի դրույթների ցանկացած խախտման, ասել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհսեն Ռեզային:

«Տարածաշրջանում իրենց լիազոր ուժերի գործողություններին աջակցելով՝ ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագրի առաջին կետը, իսկ Հորմուզի նեղուցում լարվածությունը շարունակելով՝ հինգերորդ կետը։ Իրանը կոշտ և վճռականորեն կարձագանքի ԱՄՆ-ի կողմից հուշագրի ցանկացած դրույթի խախտմանը», – գրել է Ռեզային X-ի իր պաշտոնական էջում։

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը ավելի վաղ հաստատել էր Իրանին հարվածներ հասցնելը՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավի վրա ենթադրյալ հարձակման: Դրանից հետո իրանական բանակը հարվածներ հասցրեց Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ մի քանի ռազմական օբյեկտի:

Leave a Comment