Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման ընթացքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կիևյան կամուրջ և տեղում ծանոթացել իրականացվող հիմնանորոգման աշխատանքներին։ 

Ծրագրի պատասխանատուները ներկայացրել են, որ ներկայումս ընթացքի մեջ են կամրջի երթևեկելի գոտու և հետիոտնային հատվածների վերականգնման, ջրամեկուսացման, ինչպես նաև դեֆորմացիոն կարերի ու ջրահեռացման համակարգի նորացման աշխատանքները։ Դրանց զուգահեռ վերանորոգվում են կամրջային հենարաններն ու թռիչքային կառուցվածքները։ 

Նախատեսվում է թարմացնել նաև կամրջի բազրիքները, իսկ արտաքին լուսավորության հաղորդալարերն անցկացնել ստորգետնյա եղանակով։

Կապիտալ ծրագրի իրականացման համար համայնքային բյուջեից տրամադրվել է 456 մլն դրամ: Կամրջի երթևեկելի հատվածի նորոգման աշխատանքները նախատեսվում է ամբողջությամբ ավարտին հասցնել օգոստոսի 29-ին:

Leave a Comment