Տեղի չեն ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա․ ՍԴ֊ն շարունակում է քննարկումը

Սահմանադրական դատարանում շարունակվում է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ դիմումների քննությունը։

Նիստի ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ Նունե Հովհաննիսյանը հանդես  եկավ ելույթով և ներկայացրեց հանձնաժողովի դիրքորոշումը քննվող հարցի շուրջ։

«Ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ողջ ընթացքում արձանագրված ընթացակարգային հարցերը չեն կարող որակվել որպես այնպիսի խախտումներ, որոնք ունակ կլինեին փոխելու ընտրողների կամքի արտահայտման վերջնական պատկերը», ֊ հայտարարեց ԿԸՀ ներկայացուցիչը։

Leave a Comment