Բահրեյնի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իրանը շաբաթ լուսաբացին անօդաչու թռչող սարքերով հարձակվել է իր տարածքի վրա։
«Բահրեյնի Թագավորության ԱԳ նախարարությունը խստորեն դատապարտում է այսօր՝ հունիսի 27-ի լուսաբացին, իրանական մի քանի անօդաչու թռչող սարքի օգտագործմամբ իր տարածքում իրականացված հարձակումը», – հաղորդում է Բահրեյնի BNA լրատվական գործակալությունը՝ հղում անելով նախարարության հայտարարությանը։
Բահրեյնի ԱԳ նախարարությունը Իրանին պատասխանատու է համարել «խաղաղության նախաձեռնությունները խաթարելու» համար։