Կաբո Վերդեն առաջին անգամ դուրս եկավ փլեյ-օֆֆ․ ԱԱ-2026

Աշխարհի 2026 թվականի առաջնության H խմբում կայացան վերջին՝ երրորդ տուրի հանդիպումները, որոնք պատմական արդյունք ունեցան։

​Առաջատարների դիմակայությունում Իսպանիայի հավաքականը նվազագույն՝ 1-0 հաշվով հաղթանակ տարավ Ուրուգվայի նկատմամբ։ Հանդիպման միակ և հաղթական գոլը 42-րդ րոպեին հեղինակեց Ալեքս Բաենան։ Խաղավերջում կրքերը բորբոքվեցին, և 90+5-րդ րոպեին ուրուգվայցիների կազմում կարմիր քարտ ստացավ ու խաղադաշտից հեռացվեց Ագուստին Կանոբիոն:

Զուգահեռաբար ընթացող խաղում Կաբո Վերդեի և Սաուդյան Արաբիայի հավաքականները հաղթողին չպարզեցին. գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0։

​Այս արդյունքներից հետո հայտնի դարձավ խմբի վերջնական դասավորությունը։ Իսպանիան 7 միավորով վստահորեն գրավեց առաջին տեղը H խմբում։ Կաբո Վերդեն վաստակեց 3 միավոր և զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճելով աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչի ուղեգիր։

​Ուրուգվայը 2 միավորով H խմբում զբաղեցրեց երրորդ տեղը, և դեռ պարզ չէ՝ նրանք կանցնեն փլեյ-օֆֆ փուլ որպես լավագույն երրորդ տեղ զբաղեցրած ութ թիմերից մեկը, թե ոչ։ Սաուդյան Արաբիան նույնպես 2 միավորով զբաղեցրեց վերջին՝ 4-րդ հորիզոնականը և ավարտեց ելույթները Մունդիալում։

Leave a Comment