Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը խոստանում է պատասխանել Իրանին ուղղված ԱՄՆ-ի հարվածին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) խոստացել է արագ և վճռական արձագանք տալ ԱՄՆ-ի վերջին հարվածին, հաղորդում է Reuters-ը։

«ԻՀՊԿ-ն հայտարարում է, որ ԱՄՆ հարձակմանը պատասխանը կլինի արագ և վճռական», – ասվում է հայտարարության մեջ։

ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է, որ հետ է մղել ամերիկյան հարձակումը Սիրիկ քաղաքի մոտակայքում։

Իր հերթին, ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը զգուշացրել է Թեհրանին, որ Վաշինգտոնը բռնությանը կպատասխանի բռնությամբ։

Երեկ երեկոյան ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հաստատել էր Իրանին հարվածներ հասցնելը՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավի վրա ենթադրյալ հարձակման: Լրատվամիջոցները հաղորդում են, որ պայթյուններ են եղել իրանական Սիրիկ քաղաքի մոտակայքում, և ԻՀՊԿ-ի տվյալներով՝ երկու արկ ընկել է տեղական հեռուստատեսային աշտարակի վրա:

Leave a Comment