Պայմանագրային զինծառայող է մահացել, հարուցվել է քրվարույթ

Պայմանագրային զինծառայող է մահացել, հարուցվել է քրվարույթ

27 հունիսի 2026 – 10:12 AMT

PanARMENIAN.Net – Հունիսի 26-ին Հայաստանում պայմանագրային զինծառայող է մահացել։ Հարուցվել է քրեական վարույթ, հայտնում է Քննչական կոմիտեն:

«Հունիսի 26-ին արձանագրված պայմանագրային զինծառայող Ռ.Խ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային այլ գործողություններ:

Leave a Comment