Հայտնաբերվել է վարչական իրավախախտման 7 դեպք

Հասարակական կարգի պահպանության ծառայության և Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված համատեղ գիշերային շրջայցի ընթացքում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 7 դեպք։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից:

«Արձանագրված խախտումները վերաբերում են՝

  • առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպմանը,
  • ժամը 24:00-ից հետո առևտրային օբյեկտների գործունեության իրականացմանը։

Բոլոր դեպքերով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ»,- նշվում է հաղորդագրությունում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Comment