Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր

Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր

Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային խաղաղության համաձայնագիր։ Փաստաթուղթն ստորագրվել է Վաշինգտոնում՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ներկայությամբ։

Կողմերի միջև բանակցությունները շարունակվել են Վաշինգտոնում վերջին մի քանի օրերի ընթացքում։ Նշվում է, որ 2 երկրները կսկսեն պաշտոնական բանակցություններ՝ խաղաղության շուրջ։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ավելի ուշ հանդես է եկել ուղերձով՝ ընդգծելով, որ Իրանը փորձում էր Իսրայելին ուժով դուրս մղել Լիբանանի հարավից․ «Փաստացի՝ Իսրայելը, Լիբանանը և ԱՄՆ-ն նրանց ասում են՝ դա ձեր գործը չէ»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment