Վրաստանում օտարերկրացու հետ «կեղծ ամուսնությունը» դառնում է պատժելի


Միջազգային


Վրաստանի խորհրդարանի իրականացրած օրենսդրական փոփոխություններով՝ օտարերկրացու հետ «կեղծ (ֆիկտիվ) ամուսնությունը» դառնում է պատժելի։ ՆԳՆ-ն հայտարարել է, որ մինչև նման թույլտվության (կացության կարգավիճակի) տրամադրումը «ստուգվելու է ամուսնության հավաստիությունը, և այդ նպատակով ստեղծվելու է հատուկ հանձնաժողով»։

Որպես պատիժ նախատեսվում է.


 Օտարերկրացու արտաքսում Վրաստանից և Վրաստան մուտքի արգելք՝ 2-ից մինչև 10 տարի ժամկետով,


Կամ` տնային կալանք 1-ից մինչև 2 տարի ժամկետով,
Կամ` ազատազրկում մինչև 2 տարի ժամկետով։

Օրինագծին կողմ է քվեարկել 81 պատգամավոր։

Նույն օրենսդրական փաթեթով խստացվում է նաև օտարերկրացիների համար Վրաստանում ուսումնական վիզաների տրամադրման կարգը. նա պետք է ներկայացնի լեզվի իմացությունը հաստատող փաստաթուղթ, իսկ ուսումնառությունը սկսելու դեպքում տարեկան կտրվածքով պետք է կարողանա կուտակել օրենսդրությամբ սահմանված ուսումնական կրեդիտների առնվազն մեկ երրորդը։

Aliq.ge


Leave a Comment