Շաղատ գյուղում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կա զոհ․ ՆԳՆ – armeniatoday.am

Սյունիքի մարզի Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կա զոհ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Նշվում է, որ պատահարի մասին ահազանգն ստացվել է ժամը 16։22-ին, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշին․ վարորդը տեղում մահացել է։

Leave a Comment