
«Ամո՜թ, ամո՜թ»․ ՍԴ-ի մոտ այսպիսի վանկարկումներով դիմավորեցին ու ճանապարհեցին ԿԸՀ անդամներին։
Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանն այսօր քննում էր ընտրությունների վերաբերյալ ՍԴ ներկայացված ընդդիմադիր ուժերի բողոքները։ ՍԴ շենքի դիմաց քաղաքական ուժերը բողոքի ակցիա էին իրականացնում՝ ի պաշտպանություն քաղաքացիների քվեների։