
«6 ուժեր ներկացարեցին իրենց դիրքրոշումները, մենք կներկայացնենք վաղը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Արամ Օրբելյանը։
Նշենք, որ ՍԴ այսօրվա նիստի ժամանակ տարբեր խախտումների վերաբերյալ փաստարկներ են ներկայացվել ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից։
«Նիստի ժամանակ ներկայացվեցին հսկայական վարչական ռեսուրսի խախտման մասին ահազանգեր։ «Հայաստան» դաշինքի մեր գործընկերները ներկայացրին, որ հիմնավոր լրջագույն կասկած կա, որ պետական բյուջեից մի քանի հարյուր միլիոն դրամ ծախսվել է ՔՊ-ի ընտրարշավի վրա»,- ընդգծեց փաստաբանը։