Հունիսի 11-ից մինչև հուլիսի 19-ը ֆուտբոլի աշխարհի առաջնությունում 48 թիմ պայքարելու է չեմպիոնական գավաթի համար։ Գործող չեմպիոնն Արգենտինայի հավաքականն է, որը 2022 թվականի եզրափակչում հաղթել է Ֆրանսիային։ «Opta» վերլուծական հարթակը թարմացրել է 2026 թվականի աշխարհի առաջնության հաղթողի վերաբերյալ իր կանխատեսումները․ ըստ նորացված տվյալների՝ Մունդիալի գլխավոր ֆավորիտն Արգենտինայի ազգային հավաքականն է։
Radar Armenia-ն աշխարհի առաջնության թեմայով մի քանի հարց է ուղղել Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանին։
-Պարո՛ն Խանդանյան, հետևո՞ւմ եք աշխարհի առաջնությանը։
-Ցավոք, դեռևս չեմ հասցրել շատ խաղեր դիտել՝ զբաղվածության և խաղերի ժամերի պատճառով, բայց արդյունքներին ուշադրությամբ հետևում եմ։
-Ո՞ր թիմին եք երկրպագում։
-Ֆրանսիայի հավաքականին եմ երկրպագում։
-Ո՞ր թիմը կդառնա չեմպիոն։
-Ֆրանսիան։
Լիլիթ Աբրահամյան
