Past.am | «Նոայի» իսպանացի նորեկը


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Հայաստանի փոխչեմպիոն «Նոային» է միացել «Վիլյառեալի» նախկին հարձակվող, իսպանացի Մարիո Գոնսալեսը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 

30-ամյա Մարիո Գոնսալեսը պայմանագիր է ստորագրել «Նոայի» հետ: 

Կարիերայի ընթացքում Գոնսալեսը հանդես է եկել «Վիլյառեալ», «Բրագա», «Լոս Անջելես», «Սպորտինգ Խիխոն», «Լեխ Պոզնան», «Լյովեն» եւ «Բուրգոս» ակումբներում: 

 

Մարիո Գոնսալեսը «Նոայի» կազմում կկրի 9 համարի խաղաշապիկը: 

 

«Բարի գալուստ և հաջող ելույթներ ենք մաղթում Մարիո Գոնսալեսին մեր թիմի կազմում»,- գրված է ակումբի հայտարարությունում: 

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment