Արտեմ Մամիկոնյանը հավակնում է մեդալի․ շախմատի պատանեկան ԱԱ

Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում ընթացող շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում տեղի են ունեցել նախավերջին տուրի պարտիաները:

10 խաղափուլից հետո մինչև 14 տարեկան պատանիների խմբում վարպետության թեկնածու Արտեմ Մամիկոնյանը ունի 8 միավոր և բաժանում է 1-3-րդ տեղերը, հաղորդում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը: Նույն տարիքային խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը ունի 7 միավոր և կիսում է 8-րդ տեղը:

Leave a Comment