Բասկետբոլի ԵԱ․ Հայաստանի կանանց հավաքականը կիսաեզրափակչում է – armeniatoday.am

Հայաստանի բասկետբոլի կանանց հավաքականը Փոքր երկրների Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում է, հայտնել են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից։ 

Ըստ հրապարակման՝  խմբային փուլի վերջին խաղում Հայաստանի հավաքականը 63։54 հաշվով հաղթել է Անդորրայի հավաքականին և ապահովել իր տեղը մրցաշարի կիսաեզրափակչում։ 

Հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել Լիա Կրումյանը, որը հավաքականի հաշվին գրանցել է 25 միավոր, կատարել 7 ռեբաունդ և 5 արդյունավետ փոխանցում, հայտնել են ֆեդերացիայից։

Հայաստանի հավաքականը հունիսի 27-ին կայանալիք կիսաեզրափակչում կհանդիպի Մալթայի հավաքականին։

Leave a Comment