«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի հետախուզվող թեկնածուներից մեկը կալանավորվել է

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի հետախուզվող 4 թեկնածուներից 1-ը՝ Արթուր Աբրահամյանը, հայտնաբերվել և կալանավորվել է։

Այս մասին 1lurer.am լրատվականին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:

Ինչպես գերատեսչությունից ավելի վաղ տեղեկացրել էին, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Leave a Comment