Կարևոր է պահպանել ՀՀ-Ադրբեջան կայուն խաղաղության դինամիկան․ ԵՄ հատուկ ներկայացուցիչ

Կայուն խաղաղության ճանապարհին Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատմական ձեռքբերումների դինամիկան պահպանելու անհրաժեշտության կա, հայտարարել է  Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության (ԵՄ) հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն՝ Բաքու կատարած այցի արդյունքներով։

Նա X-ի միկրոբլոգում ներկայացրել է քննարկման մանրամասները։

«Մեր քննարկումները կենտրոնացած էին տարածաշրջանային զարգացումների, հարաբերությունների, կապի հնարավորությունների և խաղաղ գործընթացի վրա»,- պարզաբանել է Գրոնոն։

ԵՄ ներկայացուցիչը հավաստիացրել է, որ ԵՄ-ն շարունակելու է աջակցել  երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածություններին։

ԵՄ-Հայաստան համագործակցության շրջանակներում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի կայցելի Հայաստան, գրել է Reuters-ը՝ հղում անելով ԵՄ-ին։ «Այս քայլի նպատակն է ընդգծել Բրյուսելի աջակցությունը Հայաստանին, որը գտնվում է Ռուսաստանի քաղաքական ճնշման տակ»,-գրել է Reuters-ը։

ԵՄ-ից, ըստ գործակալության, հայտնել են, որ ֆոն դեր Լայենը կայցելի նաև Ադրբեջան։

Leave a Comment