«Volkswagen»-ը ծրագրում է իր պատմության մեջ ամենախոշոր կրճատումներից մեկն իրականացնել՝ նպատակ ունենալով Գերմանիայում կրճատել մինչև 100 հազար աշխատատեղ և փակել չորս գործարան։
«Financial Times»-ի փոխանցմամբ՝ այս քայլը թելադրված է չինական մրցակիցների աճող ճնշմամբ, ամերիկյան մաքսատուրքերով, Մերձավոր Արևելքի հակամարտությամբ և Չինաստանի շուկայում իրավիճակի վատթարացմամբ։
Եթե ծրագիրն իրականացվի, այն կգերազանցի կորպորատիվ պատմության խոշորագույն կրճատումները, ինչպիսիք են «General Motors»-ի (74 հազար) և IBM-ի (60 հազար) նախկին ցուցանիշները։
Նախատեսվում է դադարեցնել արտադրությունը Էմդենի, Ցվիկաուի, Հանովերի և Նեկարզուլմի («Audi») գործարաններում։
Ընկերության նպատակն է մինչև 2030 թվականը տարեկան խնայել 6 միլիարդ եվրո։ Այս նոր միջոցառումները հաջորդում են 2024 թվականին արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնք նախատեսում էին 50 հազար աշխատատեղի կրճատում և Դրեզդենի գործարանի փակում։
