Հուլիսի 2-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան:
ԱԺ նախագահի որոշմամբ հուլիսի 2-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան։
Ինչպես հայտնում են պաշտոնական աղբյուրները, նստաշրջանը հրավիրվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն՝ Կառավարության նախաձեռնությամբ։
Նիստի օրակարգը սահմանվել է նախաձեռնողի կողմից։