16:00 Լուրերը մեկ տողով. Աղմկոտ բացահայտումներ, կարևոր նշանակումներ

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

·  Յուրա Ղարիբյանը դատարանում հայտարարել է, որ Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ իր նկատմամբ ճնշումներ են գործադրվել, ինչի հետևանքով ստիպված է եղել փոխանցել հեռուստաընկերության բաժնեմասը։ 

· Ավարտվել է Գյումրիում ծառայած ոստիկանի գործի նախաքննությունը, որը մեղադրվում է երկու քաղաքացու ոստիկանության բաժնում խոշտանգելու համար։ 

· Հայաստանը Նիդերլանդներում քննարկել է հայկական ծաղիկների արտահանման ընդլայնման և եվրոպական շուկայի հետ համագործակցության հնարավորությունները։ 

·  Կառավարությունում քննարկվել է Երևանի Կոնդ թաղամասի վերակառուցման հայեցակարգը՝ պատմական միջավայրի պահպանման և տարածքի զարգացման նպատակով։

· ՀՀ և ՌԴ արդարադատության նախարարները քննարկել են իրավական համագործակցության և փոխօգնության ոլորտներում կապերի ընդլայնումը։ 

·  Արմեն Մուրադյանը փակ գաղտնի քվեարկությամբ վերընտրվել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնում։ 

·  Հռոմի օդանավակայանները զգուշացնում են, որ ԵՄ նոր կենսաչափական սահմանային համակարգը ամռանը կարող է առաջացնել լուրջ հերթեր և խափանումներ։ 

·  SpaceX-ը նախատեսում է ԱՄՆ-ում գործարկել Starlink-ի սեփական բջջային կապի ծառայությունը՝ արբանյակային և վերգետնյա ցանցերի համակցմամբ։

Leave a Comment