Զախարովայի արձագանքը` Նիկոլ Փաշինայան ԵԱՏՄ-ի մասին հայտարարությանը

ՌԴ Արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին` կապված ԵԱՏՄ-ի վերաբերյալ վերջին քննարկումների հետ:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով` Երևան վերջին դիրքորոշումները շեղում են խոսակցությունները իրական բովանդակությունից և վերածվում են «դեմագոգիայի»` ինչպես, ըստ Մոսկվայի, տեղի էր ունեցել նաև ՀԱՊԿ-ին անդամակցության սառեցման դեպքում:

Նրաք գնահատմամբ` Հայաստանի իշխանությունների հայտարարություններից ստացվում է, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը Երևանի համար դիտարկվում է ժամանակավոր քայլ` ԵՄ-ին հնարավոր անդամկցությանը նախապատրաստվելու նպատակով:

Մոսկվան այս հայտարարությամբ փաստացի արձագանքում է Հայաստանի շուրջ ձևավորվող նոր քաղաքական տարաձայնությունները` կապված ԵԱՏՄ շրջանակներում երկրի երկարաժամկետ դիրքավորման հետ:

Leave a Comment