Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է՝
#հատիկառհատիկ գործընթացի շրջանակում վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը Երևան քաղաքի Նուբարաշեն 11-րդ փողոցի 16/18 հասցեում գտնվող հողամասի նկատմամբ։
Խոսքը 0.006 հա մակերեսով հողատարածքի մասին է, որի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է շուրջ 413 հազար դրամ։
Փաշինյանի տեղեկացմամբ՝ գործընթացը շարունակվում է պետական սեփականության իրավունքների վերականգնման ուղղությամբ։