«Ուրսուլաների համար կարևորը բնակիչներին պայմանական մոսկվաների դեմ լարելն է»․ Կարեն Հեքիմյան

«Ուրսուլաների համար կարևորը բնակիչներին պայմանական մոսկվաների դեմ լարելն է»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը պատրաստվում է այցելել Հայաստան և Ադրբեջան: Ի՞նչ եք կարծում. նա պատրաստվում է անդրկովկասյան հանրապետություններում «եվրոարժեքնե՞ր» քարոզել: Մարդու արժանապատվության հանդեպ հարգա՞նք: Խոսքի, խղճի, կրոնի, հավաքների և արտահայտվելու ազատությո՞ւն: Ազատ և արդար ընտրություննե՞ր: Իրավունքի գերակայությո՞ւն: Խտրականության արգե՞լք: Հանդուրժողականությո՞ւն: Եվ ո՞ւմ: Փաշինյան Նիկոլի՞ն: Ալիև Իլհամի՞ն: ՔՊ-ի՞ն: «Ենի Ադրբեջան»-ի՞ն:
Իհարկե, ոչ: Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի էլ թաքցնում, որ նրա «ուղևորությունը նվիրված կլինի առևտրային և այլ կապերի ամրապնդմանը, ինչպես նաև Մոսկվայի՝ նախկին խորհրդային հանրապետություններում ազդեցությունը պահպանելու ջանքերին հակազդելուն»: Այլ կերպ ասած՝ դարերով ձևավորված «եվրոարժեքներն» էական փոփոխության են ենթարկվել: Այժմ ուրսուլաներին միևնույնն է, թե ինչ է կատարվում պետության ներսում, կարևորը՝ բնակիչներին պայմանական մոսկվաների դեմ լարելն է, «մսաղացի» մեջ մտցնելը, հետևաբար՝ պայմանական մոսկվաների ագրեսիայի սլաքը Եվրոպայից հեռացնելը: Որքան հեռու, այդքան լավ: Իսկ խոսքի, խղճի, ազատության, իրավունքի, արդար ընտրության, հանդուրժողականության վերաբերյալ հեքիաթներն այլևս անցյալում են:
Մի կողմից լավ է, որ ուրսուլաներն աստիճանաբար սկսել են «բացել» մարդկության աչքերը, մյուս կողմից՝ ափսոս, որ այլևս արժեքներ չկան:
Հյուսիսային Կորեան բռնապետություն է: «Եվրոարժեքների» մասին խոսելն այնտեղ արգելված է: Սակայն, եթե Կիմ Չեն Ինը մի օր որոշի «եվրոարժեքավոր» դառնալ և այդ հիմքով գումար աշխատել, ապա, հավատացեք, վեջինս ուրսուլաների պակաս չի զգա: Միամիտ է Կիմ Չեն Ինը, քանզի Իջևանում չի ծնվել»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան

Leave a Comment