ԱՊՀ-ում չեն քննարկում Հայաստանի դուրս գալու հարցը

«Հայաստանը կմնա մեր կազմում»,– ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը Sputnik-ի թղթակցին:

Նրա խոսքով` նման հարց ընդհանրապես կազմակերպության օրակարգում չկա, իսկ համագործակցությունը անդամ երկրների միջև շաչրունակվում է բնականոն ձևով:

Լեբեդևը նաև նշել է, որ Հայաստանի լիազոր ներկայացուցիչը այսօր Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին և ստորագրել համապատասխան փաստաթղթեր` ինչը ևս վկայում է երկրի ակտիվ ներգրվածության մասին կառույցի աշխատանքներում:

Leave a Comment